ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 21%-Ը ԳՏՆՎՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ
Ճգնաժամի պատճառով Հունաստանի բնակչության 21,4%-ն այժմ գտնվում է աղքատության շեմին: Բացարձակ արտահայտությամբ՝ երկրում աղքատություն է սպառնում 2,3 մլն մարդու: Այս մասին հաղորդում է Հունաստանի Elstat վիճակագրական ծառայությունը:
Ըստ իրականացված ուսումնասիրության՝ աղքատությունն առավել սուր խնդիր է մինչև 17 տարեկան երեխաների և 65-ն անց անձնանց համար: Յուրաքանչյուր չորրորդ երեխան կամ թոշակառուն գտնվում է աշխատության շեմին:
Նշենք, որ Հունաստանում աղքատ է համարվում այն ընտանիքը, որի տարեկան եկամուտը չորս անձի հաշվով չի գերազանցում 13.8 հազար եվրոն: Առանձին անձն աղքատ է համարվում, եթե նրա տարեկան եկամուտը 6.6 հազար եվրոյից քիչ է: