ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` «Ինտերնետ էքսպրես 50» հետվճարային սակագնային պլանը: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ այն թույլ է տալիս լիարժեք վայելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի հնարավորությունները` տրամադրելով ինտերնետի մինչև 50 Մբիթ/վրկ արագություն: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը ստանում է նաև «Ինտերնետ էքսպրես» մոդեմ` բոլորովին անվճար:
Փաթեթի շրջանակներում 15000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրվում է ամսվա առաջին 50 ԳԲ ինտերնետը` մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ, իսկ 51-րդ ԳԲ-ից սկսած` մինչև 512 Կբիթ/վրկ արագությամբ: