Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2013Թ.-ԻՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ 16 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
07/11/2012 11:07
Կիսվել

2013Թ.-ԻՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ 16 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1 տրիլիոն 31 մլրդ դրամի չափով՝ ընթացիկ տարվա համեմատությամբ 13 տոկոսով ավելի: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 151 մլրդ դրամ:

Ինչպես նշվել է Ազգային ժողովում կայացած` «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» նախագծի ավարտական քննարկումների ժամանակ` 2013 թվականի բյուջետային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 96.25%, պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային եկամուտների համապատասխանաբար 1,59%-ը եւ 2,16%-ը:

Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2013 թվականի համար ծրագրվել են 992.9 մլրդ դրամի չափով:

Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից 2013 թվականին ակնկալվում է ստանալ 16,4 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ:

Այլ եկամուտների մասով մուտքերը 2013 թվականի համար ծրագրվել են 22,3 մլրդ դրամի չափով:

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային մասը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 107 մլրդ դրամով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08