Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Կասպերսկի. աշխարհում ամեն 10-րդ ընկերությունը կիբեռմիջադեպի է բախվել ստվերային ՏՏ-ի պատճառով
09/01/2024 11:59
Կիսվել

Կասպերսկի. աշխարհում ամեն 10-րդ ընկերությունը կիբեռմիջադեպի է բախվել ստվերային ՏՏ-ի պատճառով

Ընկերությունները կիբեռմիջադեպերի բախվելու ռիսկի են դիմում աշխատակիցների կողմից ստվերային ՏՏ-ի՝ պաշտոնապես չթույլատրված ծրագրերի, սարքերի և այլ թվային գործիքների օգտագործման պատճառով: Խնդիրը սրվել է հեռավար զբաղվածության ձևաչափի տարածվածության ֆոնին։ «Կասպերսկի» ընկերության հետազոտության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում աշխարհում ընկերությունների 77%-ը տուժել է կիբեռմիջադեպերից, ընդ որում՝ դեպքերի 11%-ը տեղի է ունեցել ընկերությունում չթույլատրված թվային գործիքների օգտագործման պատճառով: Ստվերային ՏՏ-ի հետ կապված իրավիճակը բարդանում է նրանով, որ շատ կազմակերպություններում աշխատակիցների համար պատասխանատվություն չի սահմանվում խախտումների համար։

Ընկերությունը պարզաբանում է, որ ստվերային ՏՏ-ն հավելվածներ, սարքեր, հանրային ամպային ծառայություններ և այլ թվային գործիքներ են, որոնք պաշտոնապես թույլատրված չեն ընկերությունում աշխատեցնելու համար: Դրանց օգտագործումը չի վերահսկվում ՏՏ բաժինների և տեղեկատվական անվտանգության ծառայությունների կողմից և չի համապատասխանում անվտանգության քաղաքականություններին։ Դա կարող է հանգեցնել բիզնեսի համար բացասական հետևանքների: Ստվերային ՏՏ-ի օգտագործումից ամենից շատ տուժում է ՏՏ ոլորտը, որին բաժին է ընկել 2022 և 2023 թվականներին դրա հետ կապված կիբեռմիջադեպերի 16%-ը։ Այս խնդրին բախվում են նաև կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները, տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունները (13-ական տոկոս)։

Ստվերային ՏՏ-ի վտանգավորությունը հաստատում է Okta-ի վերջին դեպքը: Ընկերության աշխատակիցը Google-ի անձնական հաշիվն օգտագործել է աշխատանքային սարքում, ինչի արդյունքում չարագործները կարողացել են չարտոնված հասանելիություն ստանալ հաճախորդների աջակցության համակարգին: Նրանց հաջողվել է ձեռք գցել սեանսների տոկեններ պարունակող ֆայլերը, որոնք հետագայում կարելի է օգտագործել գրոհների համար։ Okta-ի հաղորդագրության համաձայն՝ միջադեպը շարունակվել է 20 օր, այն առնչվել է ընկերության 134 հաճախորդի։

Ստվերային ՏՏ կարող են լինել չարտոնված հավելվածները, որոնք տեղադրված են աշխատակիցների աշխատանքային համակարգիչներում, ֆլեշ կրիչները, բջջային հեռախոսները, նոութբուքերը և այլ սարքեր: Բայց լինում են նաև ավելի քիչ ակնհայտ տարբերակներ։ Օրինակ, աշխատակիցներից մեկը կարող է օգտագործել հին սարքավորումը, որը մնացել է ՏՏ ենթակառուցվածքի արդիականացումից կամ վերակազմավորումից հետո: Ժամանակի ընթացքում դրանում կուտակվում են խոցելիություններ, որոնց օգնությամբ չարագործները կարող են ներթափանցել ընկերության ներքին համակարգ։

Բացի այդ, ՏՏ մասնագետները հաճախ ծրագրեր են ստեղծում թիմի աշխատանքը օպտիմալացնելու, այն ավելի արագ և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ներքին խնդիրները լուծելու համար: Սակայն նրանք միշտ չէ, որ անվտանգության ծառայությունից հայցում են դրանց օգտագործման թույլտվություն, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

«ՏՏ բաժնի կողմից չհաստատված ծրագրեր, սարքեր և ամպային ծառայություններ օգտագործող աշխատակիցները այսպես են մտածում. եթե նրանք ունեն հուսալի մշակող, ապա դրանք անվտանգ են: Սակայն կողմնակի մատակարարները կիրառում են, այսպես կոչված, «տարանջատված պատասխանատվության» մոդելը։ Այն նշանակում է, որ, սեղմելով «Համաձայն եմ»՝ օգտատերը հաստատում է, որ պարբերաբար կթարմացնի ԾԱ-ն և իր վրա է վերցնում դրա օգտագործման հետ կապված միջադեպերի (ներառյալ՝ կորպորատիվ տվյալների արտահոսքի) պատասխանատվությունը: Այդ պատճառով ընկերություններին անհրաժեշտ են գործիքներ, որոնք թույլ են տալիս վերահսկել ստվերային ՏՏ-ն։ Այս հարցում կարող են օգնել Kaspersky Security բիզնեսի համար և Kaspersky Endpoint Security Cloud լուծումները, որոնք սահմանափակում են անցանկալի հավելվածների, կայքերի և սարքերի օգտագործումը: Բայց ՏԱ ծառայությունները, միևնույն է, պետք է կանոնավոր կերպով սքանավորեն ընկերության ներքին ցանցը՝  չարտոնված և ոչ անվտանգ սարքավորումների, ծառայությունների և ծրագրերի՝ աշխատակիցների կողմից օգտագործումից խուսափելու համար», – մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Վովկը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04