Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 431.50-1.50 EUR SELL - 436.50-1.00
OIL:  BRENT - 109.24+0.00 WTI - 111.54+0.00
COMEX:  GOLD - 4672.00+0.44 SILVER - 72.86+0.16
COMEX:  PLATINUM - 1983.20+0.00
LME:  ALUMINIUM - 3469.50+5.26 COPPER - 12359.50+1.35
LME:  NICKEL - 17086.00-0.58 TIN - 46277.00+1.07
LME:  LEAD - 1933.00+1.92 ZINC - 3264.50+4.80
FOREX:  USD/JPY - 159.57-0.04 EUR/GBP - 1.1513-0.19
FOREX:  EUR/USD - 1.1513-0.19 GBP/USD - 1.3189-0.26
STOCKS RUS:  RTSI - 1084.37+0.74
STOCKS US: DOW JONES - 46504.67-0.13 NASDAQ - 21879.18+0.18
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 53123.49+1.26 TOPIX - 3645.19+0.93
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.69 CAC40 - 7962.39-0.24
STOCKS EUR:  DAX - 23168.08-0.56
03/04/2026  CBA:  USD - 376.98+0.02 GBP - 498.86+1.76
03/04/2026  CBA:  EURO - 435.22+1.26
03/04/2026  CBA:  GOLD - 56230-1205 SILVER - 860.41-46.98
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵՂՐԻԻ ՀԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
08/11/2012 15:18
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵՂՐԻԻ ՀԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր՝  նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը: ՀԷԿ-ը կառուցվելու է սահմանային Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված և երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված միջկառավարական համաձայնագրերի հիման վրա:

Հայ-իրանական համատեղ այս ծրագրի շրջանակներում իրականացվելիք «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը կավարտվի հինգ տարվա ընթացքում: Ներդրումային ծրագրի պայմանները նախատեսված են ՀՀ կառավարության և իրանական ներդրողի միջև ստորագրված Թույլտվության պայմանագրով:

«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունն իրականացրել են ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանը և Մաջիդ Նամջուն: Արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արարողությունից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ պատվիրակության ղեկավար Մաջիդ Նամջուի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է երկու երկրների նախագահների միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից ևս մեկի՝ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Կողմերի համոզմամբ, այն որոշակիորեն կխթանի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը:

ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն վստահեցրել է, որ Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ շարունակելու են էներգետիկ և այլ ոլորտներում նախատեսված համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ շահագրգիռ և ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների:

03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
56230
-1205
Արծաթ
860.41
-46.98