Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է BEELINE ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ
09/11/2012 12:10
Կիսվել

ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է BEELINE ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) բացել է նոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ Կոմիտաս 26 հասցեում: Նոր գրասենյակում կարող են սպասարկվել Beeline ֆիքսված և բջջային կապի բոլոր բաժանորդները, այդ թվում նրանք, ովքեր նախկինում սպասարկվել են Գյուլբենկյան 30 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: 

Ընկերության հայտարարության համաձայն՝ Կոմիտաս 26 հասցեում գտնվող նոր գրասենյակը կաշխատի առանց հանգստյան օրերի. երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 20:00-ը, շաբաթ և կիրակի` 09:00-ից մինչև 18:00-ը: Beeline ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի բաժանորդները կարող են դիմել գրասենյակ զանազան հարցերով. միանալ ցանցին կամ սակագնային փաթեթին, կատարել վճարումներ, ստանալ հեռախոսազանգերի վերծանում և այլն:

«ԱրմենՏել» ընկերությունը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի 6-րդ տարեդարձին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց բաժանորդների սպասարկման որակի բարելավման նոր ծրագրի մեկնարկի մասին: Սկսած 2012թ-ի նոյեմբեր ամսից, մենք աշխատում ենք նոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակերի բացման և արդեն իսկ գործողների արդիականացման ուղղությամբ: Վստահ ենք, որ այն կօգնի ընկերությանն ավելի մոտ լինել հաճախորդին, արագ և որակյալ բավարարել Beeline ծառայությունների աճող պահանջարկը», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2012թ-ի նոյեմբերի 8-ի դրությամբ Կոմիտասի պողոտայում գործում է 2 Beeline գրասենյակ հետևյալ հասցեներում` Կոմիտաս 26 և Կոմիտաս 56: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում է 82 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 25-ը` մայրաքաղաքում:

Երևանում գործող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի ստանալ այստեղ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46