ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՏՐՎԵՑ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Եվրոպական երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են եկել Հունաստանի տնտեսության վերակազմավորման նպատակով երկրին լրացուցիչ ժամանակ տալու հարցի շուրջ: Որոշվել է, որ այն ժամանակահատվածը, որի ընթացքում Հունաստանը պետք է իրականացնի ֆինանսական օգնության դիմաց սանձնած պարտավորությունները, կերկարաձգվի ևս 2 տարով: Վերջնաժամկետ է սահմանվել 2016 թվականը:
Միևնույն ժամանակ, Եվրոգոտու 17 երկրների ֆինանսների նախարարները չեն կարողացել վերջնական համաձայնության գալ Հունաստանին լրացուցիչ 31-32 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ Հունաստանի վարկատուները՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը և Արժույթի միջազգային հիմնադրամը, հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու երկու փաթեթ՝ 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Ներկայումս Հունաստանն այս գումարից ստացել է 150 մլրդ եվրոյի վարկային միջոցներ:
Հունաստանը ներկայումս գտնվում է խորը պարտքային ճգնաժամի մեջ: Երկրի համախառն պարտքը կազմում է ՀՆԱ-ի 175%-ը:
Հունաստանում աշխատանք չի կարողանում գտնել յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին: