«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ». ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 8774-ՈՎ
2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 634 485 բաժանորդ: Այս մասին նշվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8774-ով, այդ թվում 1316-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է՝ տասն ամիսների արդյունքներով: