ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաղիսին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ վարչապետն ասել է. «Չնայած մեր համագործակցության և բարեկամության մեծ պատմությանը՝ դեռևս շատ աշխատանքներ ունենք կատարելու երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ հայ-հունական հարաբերություններում չիրացված ողջ ներուժն օգտագործելու համար»:
Իոանիս Տաղիսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանաքերը՝ հայ-հունական հարաբերությունների հետագա ընդլայնման և ամրապնդման համար:
Անդրադառնալով հաջողությամբ ընթացող Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին՝ դեսպանը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ Հունաստանը՝ որպես Եվրամիության անդամ երկիր, պատրաստ է իր համակողմանի աջակցությունը ցուցաբարել Հայաստանի իր գործընկերներին:
Զրուցակիցները քննարկել են նաև ռազմական, կրթական և մշակութային բնագավառներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: