Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ
15/11/2012 11:08
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը քվեարկությամբ մերժեց նախորդ օրը քննարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել էին ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ՀՀ-ում աշխատավարձի ամսական եւ ժամավճարի նվազագույն չափերը սահմանել պետական բյուջեի մասին օրենքով, ընդ որում՝ առաջարկվում էր աշխատավարձի ամսական նվազագույն չափը սահմանել ոչ պակաս, քան 12-ամսյա գնաճի արդյունքներով վերահաշվարված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև ոչ պակաս, քան կենսաապահովման նվազագույն բյուջեի՝ 2013 թվականի համար՝ 80 տոկոսը, 2014 թվականի եւ հետագա տարիների համար՝ 100 տոկոսը, և  միջին ամսական աշխատավարձի՝ 2013 թվականի համար՝ 30 տոկոսը, 2014 թվականի համար՝ 40 տոկոսը, 2015 թվականի եւ հետագա տարիների համար՝ 50 տոկոսը:

Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ նշել էր Աղվան Վարդանյանը՝ հաշվարկների համար հիմք են ընդունվում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից պաշտոնապես հրապարակված՝ տվյալ տարվա առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշները:

Նախագծի քննարկման համար գլխադասային նշանակված ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել էր հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ բացասական եզրակացության պատճառն այն է, որ օրենքի նախագծով առաջարկվող բարեփոխումներն ավելի լավը չեն, քան այն, ինչ արդեն նախատեսված է կառավարության ծրագրով:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29