Նիգերիան ձգտում է միանալ BRICS-ին և մշտական տեղ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Նիգերիայի իշխանությունները ցանկանում են միանալ BRICS-ին և կարծում են, որ երկիրն արժանի է մշտական տեղ ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս հայտարարությունները արել է հանրապետության արտաքին գործերի նախարար Յուսուֆ Թուգգարը Financial Times թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Նիգերիան ձգտում է միանալ BRICS-ին և այն դիտարկում է որպես «զարգացող շուկաների միություն»։ Նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմը պետք է «ժողովրդավարացվի» և ընդլայնվի սկզբնական հինգ երկրների սահմաններից դուրս։ Թուգգարը Նիգերիային տեսնում է՝ որպես նման վայրի առաջնահերթ թեկնածու։
Ավելի վաղ նիգերիացի դիվանագետը նման միտք էր հնչեցրել Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի 54-րդ տարեկան հանդիպման նիստում ունեցած ելույթի ժամանակ։