Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
2012Թ.-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ 18.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՈՒՂՂՎԵԼ Է ՇԻՆԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ
16/11/2012 11:13
Կիսվել

2012Թ.-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ 18.8 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՈՒՂՂՎԵԼ Է ՇԻՆԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում իրականացված շինարարության և բարեկարգման աշխատանքները:

Նշվել է, որ այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է 2 մլն քմ ընդհանուր ծավալով ասֆալտապատում: Հիմնանորոգվել է 40 փողոց, ուր ոչ միայն վերականգնվել է ասֆալտբետոնե ծածկը, այլև նորոգվել են  մայթերը, դիտահորերը, թարմացվել են եզրաքարերը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նորոգվել են նաև կանգառագոտիներն ու հարակից հատվածները: Շուրջ 600 փողոցներում կատարվել է մասնակի ասֆալտապատում: Ասֆալտապատվել են նաև 1000 բակային և միջբակային տարածքներ: Զուգահեռաբար իրականացվել են նաև փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ, մի շարք փողոցներ էլ, շուրջ 330 գծամետր, ճաքալցվել են:

Անդրադառնալով ասֆալտապատման աշխատանքների որակին` Ֆելիքս Յայլոյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքում իրականացվել է մշտական հսկողություն: Ի դեպ, քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատանքներն անորակ կամ թերի կատարած կազմակերպությունները, համաձայն պայմանագրային պարտավորությունների, ի հայտ եկած թերություններն արդեն վերացնում են սեփական միջոցներով:

«2012 թվականին Երևանի քաղաքապետարանի բյուջեով շինարարության և բարեկարգման վարչությունն իրականացրել է շուրջ 18.8 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ միայն 10 մլրդ դրամի ասֆալտապատաման, 8.8 մլրդ դրամի շինարարության բարեկարգման այլ տեսակի աշխատանքներ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալը:

Տեղեկացվել է նաև, որ ջեռուցման համակարգերով են ապահովվել մայրաքաղաքի ջեռուցման համակարգեր չունեցող և թերի ջեռուցվող դպրոցները, հիմնանորոգվել է 26 մանկապարտեզ: Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում մաքրվել և վերանորոգվել է 137 շենքի ճակատային հատված, կառուցվել է մինի ֆուտբոլի 12 խաղադաշտ:

Մայրաքաղաքի քարաթափման վտանգ ներկայացնող 13 հասցեներում, ըստ անհրաժեշտության, կատարվել են քարաթափման, ցանցապատման, հենապատերի բարձրացման և ամրացման աշխատանքներ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46