DELL-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 47% ԱՆԿՈՒՄ
Համակարգչային տեխնիկայի արտադրությամբ առաջատար ամերիկյան Dell ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 47%-ով և կազմել 475 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթը նվազել է 11%-ով և կազմել 13,7 մլրդ ԱՄՆ դոլար:
Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ՝ հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի անկմամբ:
Ամերիկյան Dell ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: