ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2012 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այլ երկրներից դեպի Վրաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալն աճել է 4,9 մլն ԱՄՆ դոլարով կամ 4,5%-ով և կազմել 113,9 մլն ԱՄՆ դոլար: Դրամական փոխանցումների առավել մեծ հոսք գրանցվել է Ռուսաստանից, Հունաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Թուրքիայից:
Վրաստանի Ազգային բանկի փոխանցմամբ` հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից դեպի այլ երկրներ իրականացված դրամական փոխանցումները կազմել են 11,0 մլն ԱՄՆ դոլար: