ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
2012 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել 91,74 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշը կրճատվել է շուրջ 3.45%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Չինաստանի տնտեսությունում իրականացված ուղղակի ներդրումներով առանձնացել են ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ճապոնիան:
Չինաստանի Առևտրի նախարարության հրապարակման համաձայն՝ միայն հոկտեմբերին ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 8,31 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա համեմատությամբ գրանցելով անկում: Արդյունքում, երկրում ուղղակի օտարերկրյա ներդրումների անկում է գրանցվել արդեն 5-րդ ամիսն անընդմեջ: