Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.-ի հունվար-նոյեմբերին
02/02/2024 14:34
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.-ի հունվար-նոյեմբերին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 6.946 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 44.71%-ով կամ 2.146 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 49.94%-ով կամ 1.055 մլրդ դոլարով և կազմել 3.167 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 45.6%-ը։

Երկրորդն ԱՄէ-ն է՝ 1.39 մլրդ դոլար, +189.55% կամ +908.39 մլն դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 19.98%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 380.01 մլն դոլար, +15.22% կամ +50.21 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 5.47%։

Չորրորդ հորիզոնականում Նիդերլանդներ է՝ 233.5 մլն դոլար, +20.90% կամ +40.37 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.36%-ը։

Իրաքը հինգերորդն է՝ 160.71 մլն դոլար, -28.6% կամ -64.89 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.31%-ը։

Վեցերորդ տեղում Վրաստանն է՝ 129.19 մլն դոլար, -11.26% կամ -16.39 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.86%-ը։

Յոթերորդը Բուլղարիան է՝ 96.21 մլն դոլար, -53.47% կամ -110.5 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.39%-ը։

Ութերորդ հորիզոնականում Բելգիան է՝ 90.587 մլն դոլար, +18.16% կամ +13.92 մլն դոլար։  Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.30%-ը։

Իններորդը Իրանն է՝ 87.85 մլն դոլար, -14.19% կամ -14.526 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.26%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 86 մլն դոլար, +28.14% կամ +18.88 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.24%-ը։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 51.21%-ով կամ 1.147 մլրդ դոլարով և կազմել 3.386 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 51.95%-ով կամ 1.143 մլրդ դոլարով և կազմել 3.344 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 48.75%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 48.15%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 5.47%-ով կամ 39.24 մլն դոլարով և կազմել 677.94 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 9.76%-ը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12