ԵՄ-ն ավելացնում է իր բազմամյա բյուջեն 64.6 միլիարդ եվրոյով
ԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացրել համայնքի բազմամյա բյուջեն ավելացնել 64.6 միլիարդ եվրոյով՝ մինչև 2027-ի վերջը, որից 50 միլիարդ եվրոն ուղղվելու է Ուկրաինային աջակցելուն:
Այս մասին ասված է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։
Բացի այդ, 7.6 միլիարդ եվրո տրամադրվում է որպես լրացուցիչ օգնություն հարևան երկրներին, 2 միլիարդ եվրո՝ սահմանային վերահսկողության և միգրացիոն ծրագրերին: 1.5 միլիարդ եվրո կօգտագործվի ԵՄ պաշտպանական հիմնադրամի միջոցով ռազմատեխնոլոգիական զարգացման խթանման համար: