ՀՆԴԿԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՈՍԿՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼԸ
2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հնդկաստանը շուրջ 9%-ով ընդլայնել է ոսկու ներմուծման ծավալը՝ հասցնելով այն 223 տոննայի: World Gold Council-ի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Հնդկաստանում ոսկերչական զարդերի պահանջարկն աճել է 7%-ով և կազմել 136,1 տոննա, իսկ ոսկու ներդրումային պահանջարկն աճել է 12%-ով և կազմել 87 տոննա:
Այս նույն ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ոսկու սպառման ծավալները նվազել են 11%-ով և կազմել 1084,6 տոննա:
Նշենք, որ Հնդկաստանը համարվում է ոսկու ամենամեծ սպառողն աշխարհում: