ՀՈՒՅՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հունաստանի տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտը, որն ձևավորվում է ընտանիքների համախառն եկամուտների և ուղղակի հարկերի, սոցիալ-ապահովագրական վճարումների տարբերությամբ, տարեկան կտրվածքով կրճատվել է 13,6%-ով կամ 5.4 մլրդ եվրոյով և կազմել 34,1 մլրդ եվրո: Այս մասին հաղորդում է Հունաստանի Elstat վիճակագրական ծառայությունը:
Երկրի բնակչության եկամուտների անկման հիմնական պատճառը վերջին մեկ տարվա ընթացքում աշխատավարձերի անկումն է, ինչպես նաև սոցիալական նպաստների մասով հատկացումների կրճատումը: