ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԵՎՐՈԳՈՏՈՒՄ
Եվրոգոտու պարտքային ճգնաժամի պատճառով ներդրողները խուսափում են ներդրումներ կատարել այս տարածաշրջանում: Accenture ընկերության հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր երկրորդ ընկերությունն արդեն կրճատել է իր ներդրումները Եվրոպայում: Միևնույն ժամանակ, ընկերությունների 44%-ը մտադիր է ընդլայնել իր ներդրումային գործունեությունը արագ զարգացող շուկաներում, մասնավորապես, Չինաստանում:
Accenture-ը հարցումներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրների շուրջ 450 ընկերությունների շրջանում, որոնց տարեկան հասույթը գերազանցում է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարը: