Պաշտոնական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ
27/11/2012 17:34
Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Մինչ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Նախագահը մատուռի մոտ ծաղկեպսակ է դրել և իր գլխավորած պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անթիլիասում համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է կաթողիկոսության Կիլիկյան Խաչի բարձրագույն շքանշանով:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման մեծ պարգևի և պատվի արժանացնելու համար: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադառնալով «Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքն ուժեղ է Հայաստանով» կարգախոսին՝ Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն ոչ միայն կարգախոս է, այլ՝ կենսակերպ: Այդ կարգախոսը, Նախագահի խոսքով, պարտավոր ենք բոլորով միասին մեծ ջանքերով ի կատար ածել: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեր ազգային իղձերին լիբանանահայ համայնքի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նվիրվածությունը, որն արտահայտվում է կոնկրետ գործերով:

Հանրապետության նախագահը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը վաղուց միայն հոգևոր կենտրոն չէ, այլ՝ հայապահպանության մի հզոր աղբյուր, որի կենարար ազդեցությունն իր վրա մշտապես զգում է ողջ հայ ժողովուրդը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամբողջ հոգևոր դասի գործունեությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի գլխավորությամբ. «Մենք մշտապես պատրաստ ենք աջակցելու, սատար կանգնելու ձեզ և, իհարկե, հաճույքով աշխատելու ձեր աղոթքների ներքո: Թող Աստված պահի, պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայոց աշխարհը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր նվիրյալ գահակալով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6