ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ 2.4 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին:
«Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում է պայմանագրային ամրագրմամբ բժշկական կենտրոնի հիմնական վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու և բուժանձնակազմի վերապատրաստման նպատակով 10 տարվա ընթացքում կատարել շուրջ երկու միլիարդ չորս հարյուր միլիոն դրամի ներդրումներ: