Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.
22/02/2024 16:45
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8.415 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 55.29%-ով կամ 2.996 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 38.81%-ով կամ 955.86 մլն դոլարով և կազմել 3.419 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 40.62%-ը։

Երկրորդն ԱՄէ-ն է՝ 2.224 մլրդ դոլար, +316.43% կամ +1.69 մլրդ դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 26.43%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 425.35 մլն դոլար, +15.11% կամ +55.85 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 5.05%։

Չորրորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 234.13 մլն դոլար, +8.97% կամ +19.27 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.78%-ը։

Իրաքը հինգերորդն է՝ 180.6 մլն դոլար, -27.63% կամ -68.95 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.15%-ը։

Վեցերորդ տեղում Վրաստանն է՝ 139.7 մլն դոլար, -13.98% կամ -22.71 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.66%-ը։

Յոթերորդը Բուլղարիան է՝ 97.41 մլն դոլար, -53.25% կամ -110.96 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.16%-ը։

Ութերորդ հորիզոնականում Բելգիան է՝ 94.61 մլն դոլար, +10.35% կամ +8.87 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.12%-ը։

Իններորդը Իրանն է՝ 94.55 մլն դոլար, -14.33% կամ -15.82 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.12%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 91.93 մլն դոլար, +19.45% կամ +14.97 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.09%-ը։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 40.22%-ով կամ 1.048 մլրդ դոլարով և կազմել 3.653 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 40.76%-ով կամ 1.045 մլրդ դոլարով և կազմել 3.609 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 43.41%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 42.89%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 8.18%-ով կամ 63.19 մլն դոլարով և կազմել 709.5 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 8.43%-ը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52