Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՐԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՎ
05/12/2012 12:00
Կիսվել

ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՐԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՎ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Զարգացման հայկական գործակալության ու Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեցող և, հատկապես, դեղագործության ոլորտով հետաքրքրված շուրջ 10 սիրիահայ գործարարներ:

Հայաստանում դեղարտադրություն հիմնել ցանկացող սիրիահայերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը խորհուրդ է տվել ճիշտ գործընկերներ որոնել, դրամ չխնայել և աշխատանքի ընդունել որակյալ մասնագետներ: Նա նշել է, որ բարեխղճորեն հարկեր վճարելու և հայաստանյան օրենքներին ենթարկվելու պարագայում հնարավոր է արդյունավետ բիզնես ունենալ: Ս. Զաքարյանը հորդորել է չհավատալ Հայաստանում բիզնեսի վերաբերյալ սփյուռքում տարածված մտացածին պատմություններին:

ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը ողջունել է Հայաստանում դեղագործությամբ զբաղվելու սիրիահայերի ցանկությունը, ընդգծել, որ Սիրիայում դեղագործությունը կազմակերպվում է Եվրամիության Պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխան, ուստի սիրիահայերն արդեն նշված ոլորտում կուտակված փորձ ունեն: Հ. Թոփչյանը հիշեցրել է, որ դեղագործությունը ՀՀ կառավարության կողմից ընդունված գերակա ուղղություններից մեկն է, ուստի բազմաթիվ են ոլորտը խթանելու օրենսդրական բարեփոխումները: Պետությունը խրախուսում է Հայաստանում ներդրումային քաղաքականությունը, 300 մլն դրամի ներդրումներ կատարելու դեպքում հետաձգվում է ԱԱՀ-ի վճարումը: Դեղագործության ոլորտի զարգացմանն է ուղղված նաև ազատ տնտեսական գոտիներից օգտվելու հնարավորությունը. արտադրության հիմնումը, առանց հարկային պարտավորությունների ներմուծման և արտահանման կազմակերպումը:

Հանդիպմանը ներկա էին նաև որոշ դեղագործական և կոսմետիկա արտադրող ընկերությունների ղեկավարներ, ովքեր պատմել են իրենց փորձի և իրենց ընկերությունների հաջողության մասին:

Ոլորտի պատասխանատուները սիրիահայ գործարարներին խորհուրդ են տվել Հայաստանում հիմնել բալքերի /պատրաստի դեղերի/  փաթեթավորման  արտադրություն, ապա զարգացնել այն:

Սիրիահայերին հետաքրքրել է, թե արդյոք նոր գործարանի հիմնումը լարված մրցակցություն չի ստեղծի հայկական դեղագործական շուկայում, սակայն հայրենական դեղարդյունաբերության պատասխանատուները վստահեցրել են, որ հայկական դեղաշուկան բավական դեմոկրատական է, և գործող ընկերություններն աշխատում են չկրկնել մեկը մյուսի արտադրանքը, շուկա մտցնել նոր արտադրատեսակներ:

Սիրիահայերից ոմանք ցանկություն են հայտնել Հայաստան ներմուծել բրենդային դեղամիջոցներ, ինչի կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԲՏՓԿ տնօրենը Հայաստանում դեղերի գրանցման, ներմուծման և հետգրանցումային վերահսկողության վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ է տվել:

Հանդիպման ավարտին ներկաները որոշել են այցելել հայկական դեղարդյունաբերության գործող ընկերություններ, տեղում ծանոթանալ գործընթացներին,  նոր հարցադրումների դեպքում դիմել պատասխանատուներին:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26