ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ԿԿՆՔԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև տնտեսվարող սուբյեկտների սպասարկման ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկին։
Ըստ պայմանագրի՝ Հայփոստի արդիականացված փոստային բաժանմունքներում տեղակայվելու են ՊԵԿ-ի սպասարկման կետերը, որտեղ սպասարկումն իրականացնելու են ՊԵԿ աշխատակիցները` յուրաքանչյուր բաժանմունքում մեկ աշխատակից ներգրավելու միջոցով։