ԻՏԱԼԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ FACEBOOK-Ի ՄԻԼԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Իտալիայի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Facebook-ի՝ Միլանում տեղակայված գրասենյակում: Ստուգումների նպատակն է ստուգել հարկային դաշտում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի գործունեությունը:
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչներն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ ընկերությունը Իտալիայում կատարում է իր բոլոր հարկային պարտականությունները և հետևում է երկրի ֆինանսական օրենսդրությանը:
Հատկանշական է, որ վերջին ժամանակահատվածում իտալական պետական կառույցներն ակտիվացրել են հարկային հավաքագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ուժեղացրել վերահսկողական գործիքները: