Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 62.09-4.54 WTI - 58.24-5.12
COMEX:  GOLD - 4035.50+1.48 SILVER - 47.51+0.61
COMEX:  PLATINUM - 1620.80-0.87
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 151.15-1.02 EUR/GBP - 1.162+0.45
FOREX:  EUR/USD - 1.162+0.45 GBP/USD - 1.3358+0.40
STOCKS RUS:  RTSI - 1004.38-1.62
STOCKS US: DOW JONES - 45479.60-1.90 NASDAQ - 22204.43-3.56
STOCKS US: S&P 500 - 6552.51-2.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 48088.80-1.01 TOPIX - 3197.59-1.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26290.32-1.73 SSEC - 3897.03-0.94
STOCKS EUR:  FTSE100 - 9427.47-0.86 CAC40 - 7918.00-1.53
STOCKS EUR:  DAX - 24241.46-1.50
10/10/2025  CBA:  USD - 382.68+0.13 GBP - 507.66-3.58
10/10/2025  CBA:  EURO - 442.8-1.65
10/10/2025  CBA:  GOLD - 49451-239 SILVER - 611.54+8.81
ՊԵԿ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԵՆ «ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ
11/12/2012 11:07
Կիսվել

ՊԵԿ-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԵՆ «ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության  էր արժանացել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության պայմանագիր կնքելու` Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) առաջարկը: Նախատեսվում է, որ ՊԵԿ-ի և «ՀայՓոստ»-ի համատեղ նախաձեռնությամբ «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բոլոր բաժանմունքներում կստեղծվեն սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ: 

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծել է, որ կոմիտեն կարևորում է հարկ վճարողներին մատուցվող ծառայութունների որակը և վստահություն հայտնել, որ նոր նախաձեռնությունը որակապես նոր հարթություն է  տեղափոխելու ՊԵԿ-ի սպասարկման գործառույթը:  

Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի՝ այսօր հնարավորություն է ստեղծվում Հայաստանի ամբողջ տարածքով մեկ, անտեսելով աշխարհագրական դիրքն, ավելի քան 200 կետերում առցանց ռեժիմով ունենալ հարկային և մաքսային ոլորտները սպասարկող միանման ծառայություններ:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն իր հերթին, կարևորելով համատեղ նախաձեռնությունն, ընդգծել է, որ այս համագործակցությունը համահունչ է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ռազմավարական ծրագրերին:

ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու՝ էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը: 

«ՀայՓոստ»-ի բաժանմունքներում տեղադրվող տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կկարողանան նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:

Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում:

Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում  միաժամանակ օգտվել ինչպես «ՀայՓոստ»-ի, այնպես էլ ՊԵԿ-ի ծառայություններից:

10/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.68
+0.13
Եվրո (EUR)
442.8
-1.65
Ռուբլի (RUR)
4.7105
+0.0161
Լարի (GEL)
141.21
+0.09
49451
-239
Արծաթ
611.54
+8.81