Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՐՄԹԵՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
11/12/2012 12:32
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՐՄԹԵՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

«ԱրմԹեք» համաժողովը կարևոր դեր է կատարում Հայաստանի տնտեսական կյանքում. այն հնարավորություն է տալիս քննարկել և նախանշել մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները: Նման հայտարարությամբ հանդես է եկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով ամերիկյան Սան Հոզե քաղաքում մեկնարկած՝ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովի շրջանակներում:

Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և պատահական չէ, որ վերջին շրջանում ոլորտում արձանագրվում է շուրջ 25 տոկոս տարեկան աճ: Կառավարության ղեկավարի խոսքով` դառնալով մեր երկրի տնտեսության առաջատար ուղղություններից մեկը` ՏՏ ոլորտը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում տնտեսության զարգացման համար:

«Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է, խորհրդային տարիներին ձևավորված մաթեմատիկայի և բնական գիտությունների դասավանդման լավ ավանդույթներն ու տվյալ ոլորտում բավական ամուր համալսարանական ներուժը: Խորհրդային տարիներին Հայաստանի տնտեսական մասնագիտացումներից մեկը հենց տեղեկատվական տեխնոլոգիաներն էին` software, hardware, semiconductors, որոնք սպասարկում էին ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրը: Հայաստանը նախկին ԽՍՀՄ տեղեկատվական տեխնոլոգիաների եզակի կենտրոններից էր: Մեզ մոտ ձևավորվել էին այդ արդյունաբերությունն սպասարկող անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բավարար մասնագիտական ներուժ». – նշել է վարչապետը:

Ոլորտում արձանագրվող շարունակական առաջընթացի հարցում Տիգրան Սարգսյանը կարևորել է համաշխարհային գիտական և տեխնոլոգիական առաջատար կենտրոններից մեկի՝ Կալիֆորնիա նահանգի մեծաթիվ հայկական համայնքի դերը, ինչը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանի լրջագույն առավելություններից է: Նա ընդգծել է, որ սփյուռքը հսկայական ներուժ ունի աշխարհում տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ու առաջատար կենտրոնների հետ կապեր հաստատելու և մեր երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու առումով:

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումներին` կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի ավելի քան 350 կազմակերպություն, որից 107-ը ներկայացնում են արտասահմանյան ընկերություններ, ընդ որում` 50-ը ամերիկյան կապիտալի մասնակցությամբ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը 205 մլն ԱՄՆ դոլար է, որից արտահանելի մասը` 120 մլն-ը: Շարունակաբար աճում է ոլորտում զբաղվածների թիվը, որն այս պահի դրությամբ հասնում է 6760-ի:

Վարչապետ Սարգսյանն ընդգծել է կրթության կարևորությունը տեղեկատվական տեխոնոլոգիաների զարգացման գործում. «Կառավարության գործունեության ծրագրում մեծ տեղ են գրավում կրթությանը վերաբերող խնդիրները: Մենք հիմնել ենք «Լույս» հիմնադրամը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ երիտասարդներին կրթություն ստանալ աշխարհի 10 լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում:  21-րդ դարի հասարակության զարգացման շարժիչ ուժը կրթված մարդն է, և այսօր պարտավոր ենք լուրջ ներդրում կատարել ապագա սերնդի կրթության գործում»:

Ամփոփելով ելույթը` վարչապետը համոզմունք է հայտնել, որ «ԱրմԹեք-2012» համաժողովը կնպաստի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41