Այլ Լուրեր

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ՊԵԿ-ը բացահայտել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր
07/03/2024 18:41
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակում ամենօրյա հսկողական աշխատանքներ է իրականացնում չդրոշմավորված, այդ թվում առանց նշագրման, սպիտակ տուփերով սիգարետներ արտադրողներին և վաճառողներին բացահայտելու ուղղությամբ։ Նշված ծխախոտային արտադրանքները հիմնականում իրացվում են սոցիալական ցանցերի և առևտրի էլեկտրոնային հարթակների՝ մասնավորապես, Facebook-ի, Tik Tok-ի, Instagram-ի, List.am-ի միջոցով:

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ծածկագրված եղանակով իրականացված «հսկիչ-գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ՀՀ տարածքում բացահայտել են ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր։ Մասնավորապես, 2024-ի մարտի 5-ին և 7-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Մասիս և Երևան քաղաքների բնակիչներ Է․Մ-ից և  Ս․ Մ-ից կատարված հսկիչ գնումներով արձանագրվել են շուրջ 4200 տուփ ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի դեպքեր։ Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է առանց մակնշման ծխախոտային արտադրատեսակների շրջանառությունը, հետևաբար նշված արարքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով սահմանված է պատասխանատվություն  իրացման շրջանառության 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան տասը միլիոն դրամը:

Նշված արարքի համար սահմանված է նաև պատասխանատվություն  ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է չզբաղվել ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքով, այլապես բոլոր դեպքերը բացահայտվելու են, իսկ նման գործունեություն իրականացնողները կենթարկվեն քրեական և վարչական պատասխանատվության։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41