
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԴԵՌԵՎՍ ԱՆՈՐՈՇ Է
Եվրոպական արժույթի միասնական գոտու կազմում Հունաստանի մնալու հավանականությունը Standard & Poor’s (S&P) վարկանիշային գործակալության փորձագետները գնահատել են 50%: Միևնույն ժամանակ, փորձագետները վստահ են, որ Եվրոգոտու կազմից Հունաստանի դուրս գալը չի հանգեցնի եվրոպական արժույթի միության փլուզմանը, սակայն ծայրահեղ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսության վրա:
Հիշեցնենք, որ Հունաստանի վարկատուները՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը և Արժույթի միջազգային հիմնադրամը, հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու երկու փաթեթ՝ 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Ներկայումս Հունաստանն այս գումարից ստացել է 150 մլրդ եվրոյի վարկային միջոցներ:
Հունաստանը ներկայումս գտնվում է խորը պարտքային ճգնաժամի մեջ: Երկրի համախառն պարտքը կազմում է ՀՆԱ-ի 175%-ը: Հունաստանում աշխատանք չի կարողանում գտնել յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին: