ԿԱՅԱՑԵԼ Է ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նիստում ԿԲ խորհուրդը «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ին և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «AVERS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ:
Միևնույն ժամանակ, ուժը կորցրած են ճանաչվել «ԳՐԱՎԵՎՎԱՐԿ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 251, «ԿԱՊԻՏԱԼ ՊԼՅՈւՍ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 240, «ԼԻԱ-Կ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 781 լիցենզիաները:
Վերաձևակերպվել են Ա/Ձ Կարինե Առաքելյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 238, Ա/Ձ Լևոն Կարապետյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 740, «Դրամատուն» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման, Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիաները:
«ԱԼԵՔՍՎՈՐԼԴ» ՍՊԸ-ին և «ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ին համապատասխանաբար տրամադրվել են գրավատան կազմակերպման և արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ:
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» ԱՍՊԸ-ին տրամադրվել է «Վարկի ապահովագրություն» դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիան և վերաձևակերպվել է ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան: