ԿԱՊԱՀՈՎՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը հաստատել է միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդի անգլերեն տարբերակը, որի անհրաժեշտությունը թելադրված է ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցմամբ, ինչը հրատապ է դարձնում միջուկային էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման գործընթացի կարգավորումը։
Որոշմամբ սահմանվում են այն մեթոդները, որոնցով կատարվելու են միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմոլոգիական և երկրատեխնիկական հետազոտությունները, բնութագրվելու են սեյսմիկ օջախներն ու գոտիները, իրականացվելու է սեյսմիկ վտանգի հավանակային վերլուծություն և որոշվելու է գրունտի նախագծային տատանումը։ Փաստաթղթի ընդունմամբ կկարգավորվեն միջուկային նոր էներգաբլոկի նախագծմանն ուղղված` հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման իրավահարաբերությունները։