Bloomberg. Ռուսական տնտեսությունն աճում է` չնայած պատժամիջոցներին
Ռուսական տնտեսությունն աճում է՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
Գործակալության բնորոշմամբ՝ Մոսկվան կարող է պարծենալ, որ աննախադեպ միջազգային պատժամիջոցները չեն կարողացել խարխլել ռուսական տնտեսությունը, որը, փոխարենը, նույնիսկ աճել է։
Ինչպես նշում է գործակալությունը, աշխատավարձերն աճել են երկնիշ թվերով, ռուբլին կայունացել է, իսկ աղքատությունն ու գործազրկությունը ռեկորդային ցածր մակարդակի վրա են։ Bloomberg-ը նշում է, որ սա օգուտ է բերել ՌԴ քաղաքացիներին:
2023 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Արևմուտքն արդեն զգացել է հակառուսական պատժամիջոցների բումերանգի էֆեկտը։ Նրա խոսքով՝ Արևմուտքում շատերն արդեն մտածում են՝ արդյոք ճիշտ են վարվել։