
ԵՊԲՀ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆԸ
Երևանի Մ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայատարարված մրցույթում բուհի կառավարման խորհուրդը միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է ընտրել է բուհի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Զաքարի Նարիմանյանին:
Նարիմանյանը մրցույթին հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր, որը միաժամանակ` նոյեմբերի 5-ից ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստանձնել էր ԵՊԲՀ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: