Չինաստանի փոխվարչապետը հայտարարել է երկրի տնտեսության կայուն աճի մասին
Չինաստանի տնտեսությունը շարունակում է կայունանալ և պահպանել աճի ուժեղ թափը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ փոխվարչապետը:
«Չինաստանի տնտեսությունը շարունակում է կայունանալ և կատարելագործվել՝ միաժամանակ մեծացնելով ներքին դինամիկան՝ շեշտը դնելով նոր որակի արտադրության ամրապնդման վրա, ինչը հետագայում կնպաստի բարձրորակ զարգացմանը»:
ՉԺՀ փոխվարչապետը վստահեցրել է՝ Չինաստանի կառավարությունը կշարունակի աջակցել ԱՄՀ-ին համաշխարհային կայունության և բարգավաճման ամրապնդման գործում։
Իր հերթին ԱՄՀ ղեկավարը նկատել է Չինաստանի ջանքերը՝ փոխակերպելու իր աճի մոդելը և խթանելու ֆինանսական որակական զարգացումը, ինչը պետք է նոր խթան հաղորդի համաշխարհային տնտեսական աճին։