ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌ
Նախատոնական առևտրին ընդառաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 10/5 հասցեում բացվել է գյուղմթերքի տոնավաճառ` մայրաքաղաքի վարչական շրջաններում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կազմակերպման և գործարկման շրջանակում: Շուկան գործելու է ամեն օր:
Տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները, ինչպես նաև պահեստային հատվածն ու սառնարանային խցիկները գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանը մինչև Ամանոր տրամադրել է անվճար:
Երևանի քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացված այս շուկայի նպատակը բնակչությանը հարմարավետ պայմաններում մատչելի գնումներ կատարելու հնարավորություն ընձեռելն է: