Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«ՏաԹևեր» ճոպանուղին մեկնարկում է զբոսաշրջային նոր սեզոն
27/03/2024 17:10
Կիսվել

«ՏաԹևեր» ճոպանուղին մեկնարկում է զբոսաշրջային նոր սեզոն

Աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին պատրաստ է նոր զբոսաշրջային սեզոնին: Ճոպանուղու հյուրերը կարող են վայելել պանորամիկ տեսարանով թռիչքը դեպի Տաթևի վանական համալիր, գնալ քայլարշավների, օգտվել ջիպ տուրերից, այցելել միջնադարյան Ձիթհան և «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսին։

Մինչ ճոպանուղով թռիչքը Հալիձոր կայանի մոտ այցելուների համար բաց է «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսը։ Հյուրերը կկարողանան ծանոթանալ Տաթևի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած դերին, ինչպես նաև տարածաշրջանի հետաքրքիր փաստերին, թվերին և իրադարձություններին:

Տաթևի վանք տանող ճանապարհին՝ ճոպանուղու խցիկի պատուհանից բացվում են տեսարաններ դեպի Որոտանի գեղատեսիլ կիրճ, «Սատանի կամուրջ» և Տաթևի Մեծ անապատ:
Հասնելով տարածաշրջանի հոգևոր կենտրոն՝ Տաթևի վանք, հյուրերը կարող են այցելել նաև վանական խցեր և Ձիթհան միջնադարյան թանգարան:

Ակտիվ հանգիստը նախընտրողների համար «ՏաԹևեր»- ն առաջարկում է բազմատեսակ արշավներ և ջիպ տուրեր՝ հետաքրքրաշարժ ուղևորություններ դեպի Տաթևի լքված միջնադարյան գյուղերը։

«Տաթևը դարձել է Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։  Ճոպանուղի այցելում է երկրի յուրաքանչյուր հինգերորդ հյուրը։ Դրա շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թվականի համեմատ աճել է 17 անգամ։ Հուսով ենք, որ այս միտումը կշարունակվի, և աշխարհի տարբեր անկյուններից ավելի ու ավելի շատ մարդիկ կկարողանան բացահայտել այս եզակի ուղղությունը», – մեկնաբանել է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:

Ավելի քան 13 տարվա գործունեության ընթացքում «ՏաԹևեր» ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1 միլիոն մարդ: Ճոպանուղին ճանապարհորդների համար բացում է Հայաստանի՝  նախկինում անհասանելի անկյունները և բարձրացնում երկրի ճանաչելիությունը: «ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի  ճոպանուղին (5752 մետր): Այնտեղ գրանցվել է նաև ճոպանուղու ևս մեկ ձեռքբերում ՝ նման մասշտաբային ինժեներական կառույցի համար ամենակարճ շինարարության ժամկետը (10 ամիս)։  Ճոպանուղին երկու անգամ լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ ըստ World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության: Առաջին մրցանակը «ՏաԹևեր»-ին բաժին է հասել 2021 թ․-ին, երկրորդը ՝ 2023 թ․-ին։

Ճոպանուղու շինարարությունն իրականացրել է ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որն այս ոլորտում առաջատարն է: «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանող ամենամյա ստուգումը:

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը: «ՏաԹևեր»-ը կառավարում է Impulse Business Management ընկերությունը։

Impulse Business Management-ը Հայաստանում հյուրանոցային և զբոսաշրջային ենթակառուցվածքների ոլորտում ակտիվների կառավարող ընկերություն է: Ընկերության պորտֆելում ընդգրկված են այնպիսի նախագծեր, ինչպիսին են աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»- ը, Սրճարան#2 սոցիալական սրճարանը, «Տուն Արմենի» հյուրանոցային համալիրը, Հայաստանի ամենաերկար պարանայգին՝ Վերևը, Դիլիջանի քաղաքային զբոսայգին և այլն:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12