Կրիպտո

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Binance-ի հայտարարությունը Նիգերիայում Տիգրան Ղամբարյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
03/04/2024 20:54
Կիսվել

Binance-ի հայտարարությունը Նիգերիայում Տիգրան Ղամբարյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Binance առաջատարի կորիպտոհարթակի ֆինանսական հանցագործությունների բաժնի ղեկավար Տիգրան Ղամբարյանը պատանդ է պահվում Նիգերիայում։ Այս կապակցությամբ Binance-ը հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացնում ենք այն թարգմանաբար։

Տիգրան Ղամբարյանը, որը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, աշխարհում հայտնի է որպես իրավապահներ գործունեությանը լիովին նվիրված մարդ։ Մեկ տասնամյակ նա ծառայել է որպես ԱՄՆ դաշնային գործակալ՝ հետաքննելով ազգային անվտանգության, ահաբեկչության ֆինանսավորման, ինքնության գողության, մանկական պոռնոգրաֆիայի տարածման, հարկերից խուսափելու և բանկային գաղտնիքի խախտումների հետ կապված գործեր: Որպես ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի IRS քրեական հետախուզությունների (IRS-CI) էլիտար կիբեր հետախուզական թիմի մաս՝ Տիգրանը ղեկավարել է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ հետաքննություններ, այդ թվում՝ Silk Road կոռուպցիոն հետաքննությունը, BTC-e bitcoin կրիպտոբորսայի գործը և Mt. Gox «կոտրումը»։

Նա նաև առանցքային դեր է խաղացել Alphabay-ի, Wall Street Marketplace-ի, Welcome2Video-ի և Twitter-ի բարձրակարգ «VIP» չարաշահումների դեմ պայքարում՝ աշխատելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության հետ միասին: Ավելի ուշ Տիգրանը ստանձնեց IRS-CI ներկայացուցչի դերը Ազգային Կիբեր Հետաքննող Միացյալ Թիմում (NCIJTF)՝ կենտրոնանալով ազգային անվտանգության և ահաբեկչության ֆինանսավորման վրա:

Տիգրանն այնքան հայտնի է որպես կիբերհանցագործությունների աշխարհի նշանավոր հետաքննիչ, որ գրվել է մի գիրք՝ «Tracer’s in the Dark»-ը, որը պատմում է պատմության ամենահայտնի կիբերհանցագործներին ոչնչացնելու նրա ջանքերի մասին:

Հաշվի առնելով այս նախապատմությունը՝ Տիգրանը 2021 թվականին աշխատանքի է ընդունվել՝ օգնելու Binance-ին շտկել համապատասխանության հետ կապված նախկինում ունեցած խնդիրները: Որպես Binance-ի Financial Crime Compliance (FCC) թիմի ղեկավար, նա եղել է Binance-ի կողմից ոլորտի նոր չափանիշներ սահմանող քաղաքականության մշակման և համապատասխանության կարողությունների զարգացման ուժեղ ջատագով։ 2022 և 2023 թվականներին Տիգրանի ֆինանսական հանցագործությունների համապատասխանության թիմն աջակցել է համաշխարհային իրավապահ մարմիններին սառեցնել և առգրավել ավելի քան 2.2 միլիարդ դոլարի ակտիվներ, այդ թվում՝ ավելի քան 285 միլիոն դոլար՝ համագործակցելով Միացյալ Նահանգների գործակալությունների հետ, ինչպիսիք են ՀԴԲ-ն, DOJ, DEA և այլն:

Վերջին մի քանի տարիների ընթացքում նա իր FCC թիմի հետ միասին պատասխանել է Նիգերիայի իրավապահ մարմիններից ստացված կամ Նիգերիայի հետ կապված հետաքննությունների հետ կապված ավելի քան 600 տեղեկատվության հարցումների:

Տրամադրված տեղեկատվությունը օգնել է հաղթահարել հանցագործությունները՝ սկսած խարդախությունից մինչև փողերի լվացում, շանտաժ, առևանգում և շորթում, ինչը հանգեցրեց բազմաթիվ ակտիվների սառեցման և առգրավման՝ ընդհանուր գումարը ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար:

Տիգրանի թիմը նաև բազմաթիվ դասընթացներ է անցկացրել նիգերիացի իրավապահների համար՝ թվային ակտիվների էկոհամակարգում բորսաների դերի վերաբերյալ: Սա ներառում է 2023 թվականի կեսերին երեք ժամ տևողությամբ առցանց սեմինար նիգերիացի EFCC-ի 70 պաշտոնյաների համար և նույն տարվա վերջին երկու դասընթաց EFCC-ի պաշտոնյաների համար Աբուջայում և Լագոսում, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում էին ավելի քան 30 քննիչներ:

Տիգրանը իրավապահ մարմինների ներկայացուցիչ է և չի մտնում Binance-ի կառավարման թիմի մեջ: Թեև նա լքել է ԱՄՆ կառավարության պաշտոնական ծառայությունը, նա լիովին հավատարիմ է մնացել իրավապահ մարմինների աշխատակցի դերին՝ աշխատելով որպես լավ կառավարման և թափանցիկ կարգավորող ֆինանսական պրակտիկայի համաշխարհային ջատագով:

Binance-ը հարգանքով խնդրում է, որ ընկերությունում որոշումներ կայացնելու իրավունք չունեցող Տիգրան Ղամբարյանը պատասխանատվություն չկրի, քանի դեռ ընթացիկ քննարկումները շարունակվում են Binance-ի և Նիգերիայի կառավարության պաշտոնյաների միջև:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32