Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎՃԱՐԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ
27/12/2012 14:58
Կիսվել

ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎՃԱՐԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման շնորհիվ առաջացող շահույթից ավելի քան 126 մլն դրամ կվճարվի «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես 2012թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին անապահով ընտանիքների սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։ Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կայացած նիստի ժամանակ նման որոշում է ընդունել կառավարությունը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին ՀՀ կառավարությունը փոփոխություն էր կատարել «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ըստ որի՝ 2012թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում կշարունակվի պետության կողմից անապահով ընտանիքների սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման քաղաքականությունը։  

Նշված ժամանակաշրջանում «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից անապահով ընտանիքներից 300 խորանարդ մետր բնական գազի քանակության համար վճարումը գանձվելու է հաստատված սակագնից շուրջ 30 տոկոսով կամ 1000 խոր. մետրի համար` 32 հազար դրամի չափով ավելի պակաս:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08