FITCH. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅՈՒՆԱՆԱ
2013 թվականի ընթացքում, 2012 թվականի համեմատ, ֆինանսական միջոցների նկատմամբ եվրոպական երկրների պահանջը զգալիորեն կկրճատվի: Նման կանխատեսում են ներկայացրել միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալության վերլուծաբանները: Վերջիններս գտնում են, որ ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջի անկումը կհանգեցնի պետական փոխառությունների ընդհանուր ծավալի անկման:
Սպասվում է, որ 2013 թվականին Եվրոգոտու անդամ երկրներում, ինչպես նաև Դանիայում, Իսլանդիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում ֆինանսական միջոցների պահանջը կկազմի 1,428 տրիլիոն եվրո, որը 7%-ով զիջում է նոխարդ տարի գրանցված ցուցանիշը: