Ռուսաստանը տնտեսական զարգացման նոր ազգային նախագիծ կսկսի
Ռուսաստանում նախատեսվում է ստեղծել նոր ազգային նախագիծ՝ «Արդյունավետ և մրցունակ տնտեսություն»: Այս մասին ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր Նովակը՝ Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի նիստի ժամանակ:
Նրա խոսքով, մինչև 2030-ը աշխարհի չորս խոշորագույն տնտեսություններին միանալու Ռուսաստանի խնդիրը պետք է ուղեկցվի ոչ միայն տնտեսական և ՀՆԱ-ի աճով, այլև բնակչության և ձեռնարկությունների եկամուտներով:
«Նախագահն իր ուղերձում նշել է, որ տնտեսությունը պետք է լինի դիմակայուն ցանկացած մարտահրավերների ու սպառնալիքների նկատմամբ, ապահովի առաջանցիկ ու կայուն զարգացում: Մեր նպատակն է մինչև 2030 թվականն աշխարհի չորս խոշորագույն տնտեսություններ մուտք գործելը, տնտեսության ծավալների ու ՀՆԱ-ի աճ գրանցելը, բայց առաջին հերթին բնակչության և ձեռնարկությունների եկամուտների աճով»: