Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-մարտին
13/05/2024 21:05
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-մարտին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 4.75 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 75.79%-ով կամ 2.05 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 300.45%-ով կամ 2.31 մլրդ դոլարով և կազմել 3.077 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 64.83%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 199.78 մլն դոլար, +3.09% կամ 5.99 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.21%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 157.62 մլն դոլար, -37.78% կամ -95.7 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 3.32%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 126.58 մլն դոլար, -11.79% կամ -16.92 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 2.67%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 121.18 մլն դոլար, -12.12% կամ -16.72 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.55%-ը։

ԱՄՆ-ն վեցերորդն է՝ 105.39 մլն դոլար, -49.39% կամ -102.84 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.22%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 98.92 մլն դոլար, -36.45% կամ 56.73 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2.08%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 71.88 մլն դոլար, +3.17% կամ 2.21 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.51%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 43.97 մլն դոլար, +3.09% կամ 1.32 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 0.93%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեայի Հանրապետությունը՝ 31.69 մլն դոլար, +91.33% կամ 15.13 մլն դոլար։ Կորեայի Հանրապետությանը բաժին է ընկնում ներմուծման 0.67%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում մազմում է 15.01%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 281.23%-ով և կազմել 3.125 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 291.66%-ով և կազմել 3.098 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 19.11%-ով և կազմել 440.84 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-մարտին Հայաստան է ներմուծվել 3.042 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +303.95%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 335.12 մլն դոլար՝ -5.88%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 124.14 մլն դոլար՝ -12.77%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 94.4 մլն դոլար է՝ -42.23%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 90.44 մլն դոլար՝ -39.05%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 78.6 մլն դոլար՝ +4.44%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 29.96 մլն դոլար՝ -8.39%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 24.36 մլն դոլար՝ -28.08%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 24.35 մլն դոլար՝ -8.26%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 22.24 մլն դոլար՝ -80.52%։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12