Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը
14/05/2024 13:47
Կիսվել

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով պանելային քննարկմանը։

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո։

«Այսօր մենք պատիվ ունենք հյուրընկալելու մի խումբ մասնագետների՝ տարբեր միջազգային ու տեղական ընկերություններից։ Ձեր աշխատանքը, փորձը և Հայաստանում բիզնես մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերն անգնահատելի են։ Անկախ նրանից թե դուք ներդրող եք, քաղաքականություն մշակող թե տեխնոլոգիական ոլորտի առաջնորդ, ձեր ներդրումն այսօր չափազանց կարևոր է։ Եկեք միասին ոգեշնչենք և ոգեշնչվենք՝ աշխատելով ավելի ինտեգրված և նորարական ապագա ստեղծելու ուղղությամբ», – իր ողջույնի խոսքում ասել է  Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։

Պարոն Յիրիկյանը պանելային քննարկման ժամանակ խոսել է թվային տրանսֆորմացիայի մասին և այն բաղադրիչների, որոնք անհրաժեշտ են պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար, որպեսզի հեռահաղորդակցության ոլորտը տեխնոլոգիական զարգացում ապրի։

«Թվային տրանսֆորմացիան անխոս այսօր անհրաժեշտություն է, թվային լուծումները ցանկացած գործընթացի արագությունն ու արդյունավետությունը կարող են բազմապատկել։ Նման փոփոխությունն օգտակար է բոլորի համար՝ պետության, հանրության, բիզնեսի, բայց այս ոլորտում հիմնական խնդիրն ամենևին թվային լուծումները չեն։ Շատ ավելի առաջնային է գրագետ հաղորդակցությունը, որպեսզի ներգրավված բոլոր մասնակիցները գիտակցեն թվային լուծումների հնարավորություններն ու կարևորությունը։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք զգալի արդյունքներ ունենալ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նպատակն է աջակցել Հայաստանում եվրոպական բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, ինչպես նաև զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները և բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանապուլոսը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Digital Hub-ի ղեկավար Յացեկ Կուբասը։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41