Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
21/01/2013 11:05
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ժամանակ ներկայացվել են 2012թ. համայնքների բյուջեների կատարողականի ցուցանիշները:

Ըստ ներկայացված տվյալների՝ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 106.6 մլրդ դրամի դիմաց կազմել են 95.4 մլրդ դրամ (կատարողականը` 89.5%): 2011թ. համեմատ ընդամենը եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 9.1%-ով կամ 7.9 մլրդ դրամով:

Միևնույն ժամանակ, սեփական եկամուտները կազմել են ընդամենը եկամուտների 29.7%-ը: Սեփական եկամուտները նախատեսված 32.5 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել են 28.4 մլրդ դրամ (կատարողականը` 87.3%): 2011թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 13.6%-ով կամ 3.4 մլրդ դրամով:

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն, ընդհանուր առմամբ, դրական համարելով միտումները` նշել է, որ 2012թ. հիմնական վարչարարական խնդիրներն արձանագրվել են հողի հարկի հավաքագրման եւ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` պետական տուրքերի ծավալներում: Փոխվարչապետը նախարարության պատասխանատուներին հանձնարարել է 2013թ. որոշ համայնքներում ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ նպատակային ստուգումներ իրականացնել:

Նիստում ներկայացվել է նաեւ մարզային զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկություն` վեց մարզի մասով: Մյուս չորս մարզի մասով արդյունքները կամփոփվեն մինչեւ փետրվարի 1-ը: Բարձրացվել է ծրագրի կատարման նկատմամբ իրականացվող մոնիտորինգի մեթոդաբանության փոփոխությունների հարցը, ինչը կարեւոր է մոնիտորինգի ընթացքում միասնականության ապահովման տեսանկյունից: Փոխվարչապետը հանձնարարել է առաջարկություններ մշակել մեթոդաբանության մեջ փոփոխություններ կատարելու համար` կարեւորելով 2013թ. մոնիտորինգն արդեն նոր մեթոդաբանությամբ իրականացնելու հանգամանքը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08