Տնտեսական

USD BUY - 381.50+0.25 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 450.50+1.00
OIL:  BRENT - 65.72-0.73 WTI - 62.12-0.64
COMEX:  GOLD - 3891.50+0.04 SILVER - 47.32+0.00
COMEX:  PLATINUM - 1597.50-0.77
LME:  ALUMINIUM - 2680.50+1.61 COPPER - 10268.50+2.95
LME:  NICKEL - 15235.00-0.78 TIN - 35410.00+3.23
LME:  LEAD - 1988.50-0.67 ZINC - 2960.00+2.48
FOREX:  USD/JPY - 147.12-0.55 EUR/GBP - 1.1733-0.07
FOREX:  EUR/USD - 1.1733-0.07 GBP/USD - 1.3472+0.22
STOCKS RUS:  RTSI - 1023.28-0.05
STOCKS US: DOW JONES - 46441.10+0.09 NASDAQ - 22755.16+0.42
STOCKS US: S&P 500 - 6711.20+0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 44550.85-0.85 TOPIX - 3094.74-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26855.56+0.00 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9446.43+1.03 CAC40 - 7966.95+0.90
STOCKS EUR:  DAX - 24113.62+0.98
01/10/2025  CBA:  USD - 382.74+0.22 GBP - 515.63+1.6
01/10/2025  CBA:  EURO - 448.8-0.58
01/10/2025  CBA:  GOLD - 47072+8 SILVER - 568.2-9.21
ՀԱԷԿ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
21/01/2013 15:08
Կիսվել

ՀԱԷԿ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Հայկական ԱԷԿ-ում բացվել է միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և դատական փորձաքննության լաբորատորիա: Լաբորատորիան ստեղծվել է ԱՄՆ պետական դեպարտամենտի տեխնիկական աջակցության միջոցների հաշվին: Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և դատական փորձաքննության լաբորատորիան նախատեսված է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փորձաքննություն անցկացնելու համար: Այդ լաբորատորիայի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային  և ռադիոակտիվ նյութերի տարածման դեմ ուղղված աշխատանքների արդյունավետությունը:

Լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցել են  ԱՄՆ պատվիրակությունը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնի ղեկավարությամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ արտաքին գործերի  նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները և տվյալ բնագավառի ՀՀ փորձագետները:

Նշենք, որ Միավորված Ազգերի կազմակերպության Անվտանգության Խորհրդի /ՄԱԿ ԱԽ/ կողմից 2004 թվականին ընդունվել է  որոշում, համաձայն որի՝ զանգվածային ոչնչացման զենքի և միջուկային ու ճառագայթային նյութերի տարածումը դիտարկվել է որպես սպառնալիք աշխարհի խաղաղության  և անվտանգության համար: Հայաստանի Հանրապետությունն ընդունել է մի շարք իրավական ակտեր, որոնք ապահովում են ՄԱԿ ԱԽ որոշման դրույթների իրականացումը: ՀՀ-ում նշված ոլորտում իրականացվող քաղաքականությունը գտնվում է ՀՀ կառավարության հսկողության տակ և մշտապես արդիականացվում է տվյալ բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտը:

ԱՄՆ և ՀՀ միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի միջազգային գործունեության շրջանակներում փոխադարձ համագործակցության և օգնության վերաբերյալ: Այդ կապակցությամբ 2008թ. ստորագրվել է համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի բնագավառում ԱՄՆ և ՀՀ  կառավարությունների միջև համագործակցության մասին:

01/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.74
+0.22
Եվրո (EUR)
448.8
-0.58
Ռուբլի (RUR)
4.6795
+0.0395
Լարի (GEL)
140.69
+0.12
47072
+8
Արծաթ
568.2
-9.21