2012Թ.-ԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է 511 ԲԱՆԿ
2012 թվականի ընթացքում Եվրոպայում փակվել է 511 բանկ: Ներկայում Եվրամիության անդամ երկրներում գործում է 9076, իսկ Եվրոգոտու երկրներում՝ 7059 բանկ: Այս մասին նշվում է Եվրոպական կենտրոնական բանկի զեկույցում:
Ըստ ներկայացված տվյալների՝ առավել մեծ թվով ֆինանսական կազմակերպություններ փակվել են Լյուքսեմբուրգում (124 բանկ), Ֆրանսիայում (105 բանկ) և Իտալիայում (55 բանկ): Բանկերի փակման պատճառ են դարձել ոչ միայն տարածաշրջանի պարտքային խնդիրներն ու աճող տնտեսական անկայունությունն, այլև ֆինանսական կառույցների շրջանում կլանումներն և միաձուլումները:
Հատկանշական է, որ Եվրոգոտու ձևավորման պահից՝ 1999 թվականից մինչ այսօր եվրոպական արժույթի միասնական գոտու անդամ երկրներում բանկերի թիվը կրճատվել է շուրջ 28%-ով:
Նշենք նաև, որ Եվրոգոտու առավել ուժեղ ֆինանսաբանկային ոլորտները շարունակում են ներկայացնել Գերմանիան և Ֆրանսիան, որոնց բաժին է ընկնում Եվրոգոտու բանկերի 42%-ը: