Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը
24/05/2024 15:50
Կիսվել

Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը

Օրերս Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվել է Հերոսների լիգայի «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը։ Հայաստանյան մարաթոնի տիտղոսային հովանավորը Fastex-ն էր։ Կիսամարաթոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մրցավազքը մեկնարկել է Հանրապետության հրապարակից՝ ներառելով քաղաքի կենտրոնական փողոցները։ Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Հիշեցնենք, որ մրցավազքին կարող էր մասնակցել 6 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ։ Մասնակիցները պետք է հաղթահարեին մի քանի մրցատարածություններ՝ 1, 5, 10 կամ 21,1 կմ երկարությամբ։

Հատկանշական է, որ հենց նույն օրն ավելի քան 160,000 անձ միացել է «One Run» կիսամարաթոնի մեկնարկին՝ Ռուսաստանի բոլոր մարզերում, իսկ շուրջ 15 երկրից մարթոնին  է միացել ավելի քան 30,000 վազորդ։

Fastex-ը,  կարևորելով  կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, շարունակելու է աջակցել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44