Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ CEBIT 2013  ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
23/01/2013 14:25
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ CEBIT 2013 ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), նպատակ ունենալով նպաստել Հայկական ՏՏ ապրանքանիշի ձևավորմանն ու հզորացմանը, հայտարարում է CeBIT 2013 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին hայկական ՏՏ արտադրանք ու լուծումներ ներկայացնելու նպատակ ունեցող ընկերությունների աջակցման մասին:

CeBIT 2013  կկայանա սույն թվականի 5-ից 9-ը, Գերմանիայի Հաննովեր քաղաքում:  ԻՏՁՄ կաջակցի լավագույն ճանաչված 5 լուծումները/արտադրանքը ներկայացրած ընկերություններին՝ ներկայանալու CeBIT 2013 շրջանակներում կազմակերպվող  «Հայկական ՏՏ Անկյուն» տաղավարում: Աջակցություն կտրամադրի ինչպես կայացած, այդպես էլ`սկսնակ ընկերություններին`հնարավորություն տալով հոգալ մարքեթինգային, տաղավարային տարածքի տրամադրման ծախսեր: Նախատեսվում է, որ պատվիրակությունը կմեկնի սույն թվականի մարտի 3-ին և կվերադառնա մարտի 10-ին:

Աջակցության վերջնական ծավալը կորոշվի հայտերի գնահատումը կատարելուց հետո: 

 CeBIT 2013 ցուցահանդեսը իր մեջ կներառի հետևյալ 4 ուղղությունները.

– CeBIT Pro. Պրոֆեսիոնալ և իննովացիոն ՏՀՏ լուծումներ բիզնեսի բոլոր հատվածների համար,

– CeBIT Lab. Research and Development for Innovative ICT,

– CeBIT Life. ՏՀՏ լուծումներ սպառողների համար,

– CeBIT Gov. ՏՀՏ լուծումներ հանրային և պետական հատվածի համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել 374 91 432788 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով:

Նշենք, որ CeBIT 2012 մասնակցել են 4, 000 ընկերություն 70 երկրից, իսկ այցելուների թիվը հասել է 312, 000 ` 110 երկրից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52