Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Եվրահանձնաժողովը կանխատեսում է գնաճի նվազում՝ չնայած նավթի գների աճին
29/05/2024 18:19
Կիսվել

Եվրահանձնաժողովը կանխատեսում է գնաճի նվազում՝ չնայած նավթի գների աճին

ԵՄ-ում հաջորդ տարի գնաճը կարող է հասնել 2.2 տոկոսի: Այս ընթացքում ընտրողները մտահոգություն են հայտնում թանկացումների վերաբերյալ

Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ այս տարի գնաճը կկրճատվի ավելի քան երկու անգամ՝ չնայած հիմնական ապրանքների գների աճին, ինչպիսին է հում նավթը:

Մայիսի 15-ին հրապարակված կանխատեսումները ցույց են տալիս աճող լավատեսությունը ԵՄ տնտեսության վիճակի վերաբերյալ։

«Մենք անցել ենք առաջ շատ դժվար 2023 թվականից հետո», – ասվում է էկոնոմիկայի հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնիի հայտարարության մեջ, ով կանխատեսում է  տնտեսության մինչև 1% աճ այս տարի, բայց հավելել է, որ մեր հարեւանությամբ աճել են ռեցեսիայի ռիսկերը»։

Գների աճի դեմ պայքարը համարվում է թիվ մեկ խնդիրը հունիսին կայանալիք Եվրոպական ընտրություններին ընդառաջ։ Ըստ Euronews-ի մարտին հրապարակված բացառիկ հարցման՝ եվրոպացիների ավելի քան երկու երրորդը կարծում է, որ խնդիրը պետք է առաջնահերթ լինի:

Եվրահանձնաժողովի կանխատեսումների համաձայն՝ այս տարի ԵՄ-ում գնաճը կնվազի մինչեւ 2,7 տոկոս։ Այն հասել է գագաթնակետին՝ մոտ 10%-ով այն բանից հետո, երբ համաճարակը և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի բռնկումը ազդեց տնտեսության վրա:

Այս խնդիրների լուծումը ստիպել է Եվրոպական կենտրոնական բանկին, որը պետք է եվրոգոտու գնաճը պահի 2% մակարդակում, տոկոսադրույքները բարձրացնել ռեկորդային չափով։ Ապրիլին նրա կառավարման խորհուրդը հայտարարեց, որ ԵԿԲ-ի քաղաքականությունը կմնա սահմանափակող «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:

Էներգիայի գները դեռևս աճում են, սակայն սննդամթերքի և այլ ապրանքների ավելի հանգիստ շուկաները թուլացնում են գնաճային ճնշումները, ասել է Եվրահանձնաժողովը: Բրյուսելը հավելել է, որ ԵՄ տնտեսությունը անցյալ տարի ստեղծել է երկու միլիոն աշխատատեղ։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24