Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
23/01/2013 17:19
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները և 2013 թվականի անելիքները:

Նշվել է, որ Երևանի զարգացման 2012 թվականի ծրագրերով իրականացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների շենքերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված  հիմնանորոգման, նաև շենքերի արտաքին տեսքի բարելավման և մուտքերի դռների նորոգման աշխատանքներ: Մի շարք բուժհաստատություններում ներդրվել են լոկալ ջեռուցման համակարգեր: Առողջապահության վարչության նախաձեռնությամբ, քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհիմնարկներում կատարվել են բակերի բարեկարգման և ցուցանակների արդիականացման աշխատանքներ:

Մայրաքաղաքի սոցիալապես անապահով խավի  համար քաղաքապետարանի ենթակայության բոլոր  համաբուժարաններում  կազմակերպվել են բաց դռների օրեր:

2012թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը, կանանց միամսյակի կապակցությամբ անցկացված «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 12500 կին, որոնցից 586-ը ստացիոնար բուժում են ստացել կամ վիրահատվել: Ամանորին ընդառաջ՝  քաղաքապետի նախաձեռնությամբ կազմակերպված ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում կատարվել են դժվարին հետազոտություններ և ուղեգրում հիվանդանոցներ:

Հաշվի առնելով սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացության և մահացության ցուցանիշները՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ստեղծվել է ևս մեկ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ինչպես նաև նոր լաբորատորիա: Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ այս տարի կենտրոնը համալրվելու է հեղուկ թթվածնի գեներատորով, ինչն ընկերությանը թույլ կտա սեփական պահանջների համար թթվածին արտադրել: Արդյունքում կենտրոնն  զգալի տնտեսումների հնարավորություն կստանա:

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար բուժհաստատությունների մուտքն առավել մատչելի դարձնելու նպատակով սահմանափակ կարողություններով անձանց համար քաղաքապետարանի ենթակայության ընկերությունները կահավորվել  են թեքահարթակներով, համաբուժարանների առաջին հարկերում առանձնացվել են նաև հարմարեցված բուժսենյակներ:

Անդրադառնալով 2013 թվականի ծրագրերին՝ առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ շարունակվելու է բուժհաստատություններում բուժսարքավորումների արդիականացումը` համապատասխանեցնելով արդի բուժման նոր մեթոդներին և սպասարկման որակին:  «Առաջին անգամ 2013 թվականի Երևանի քաղաքապետարանի  բյուջեով նախատեսված է համաբուժարանների վերազինում, այդ թվում էլեկտրասրտագրության, ուլտրաձայնային հետազոտությունների համար անհրաժեշտ նոր սարքավորումների ձեռքբերում: Սա մեծ ծրագիր է, որը հնարավորություն կտա բարձրացնել համաբուժարաններում մատուցվող ծառայությունների որակն ու լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների պատշաճ մատուցում իրականացնել»,- նշել է Կամսար Բաբինյանը: Ուշադրության կենտրոնում է մնալու նաև հղիների նախածննդյան և հետծննդյան խնամքի որակյալ բուժօգնության սպասարկումը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69